Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամը ստեղծվել է 2011-ին, որի առաքելությունն է կանանց աջակցության ծրագրերի իրականացումը Բերդի սահմանամերձ համայնքներում:
Հիմնադրամի նպատակներն են `
- պաշտպանել կանանց իրավունքները եւ աջակցել նրանց շահերի պաշտպանությանը
- բարձրացնել կանանց իրազեկման մակարդակը տեղեկատվական, կրթական, մշակութային, առողջապահական եւ գործարար ոլորտների շուրջ
- աջակցել կանանց՝ քաղաքացիական մասնակցության եւ որոշումների կայացման գործընթացներում
- ստեղծել համագործակցության ցանց կանանց կողմից ղեկավարվող ՀԿ-ների միջև
- պայքարել թրաֆիքինգի եւ նպաստել միգրացիոն գործընթացների կանխարգելմանը
- աջակցել խոսքի ազատությանը, ժողովրդավարությանն ու օրենքների իրավահավասարությանը:
Իր հիմնադրման օրվանից ի վեր՝ հիմնադրամը հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված կանանց տնտեսապես կայացմանը, ոգեշնչմանն ու զարգացմանը:
- Բերդի արջուկներ-(սկսած 2011 -ից մինչ հիմա): Ձեռագործ արջուկների արտադրություն և վաճառք, որը աշխատատեղ է ապահովում տարածաշրջանի գործազուրկ կանանց:
- «Վայրի թեյերի արտադրությունը՝ նոր բիզնես հնարավորություն գործազուրկ կանանց համար» (CARE International-ի եւ Ավստրիայի Զարգացման Գործակալության աջակցությամբ): Վայրի ուրցի և դաղձի փորձնական արտադրություն՝ եզակի ձեռագործ փաթեթավորմամբ նախագծի շրջանակներում աշխատող կանանց նախաձեռնությամբ:
- «Մենք Ենք » տեղական ամսաթերթի հրապարակումը, որին աջակցել է Նորվեգիայի թագավորական դեսպանատունը:
- «Հին Շամշադինի Նոր Դեմքը» մշակութային ծրագիրը ՀԵԿԱ-ի աջակցությամբ («Մշակույթի նոր շունչ» ծրագրի շրջանակներում, ԵՄ ֆինանսավորում): Մշակութային ուղեցույցի և տեսանյութի հրապարակում: Թանգարանային կյանքի ակտիվացում երիտասարդական խմբերի եւ կամավորների օգնությամբ:
- Բազմակի օգտագործման պայուսակների արտադրություն, որը զբաղվածություն է ստեղծել սահմանամերձ համայնքների 6 շահառու կանանց(Հայ Օգնության Ֆոնդի աջակցությամբ):
- «Վարելահողերի վերականգնումը Տավուշ համայնքում» (ՄԱԶԾ ԳԷՀ ծրագրի շրջանակներում): Համայնքի զարգացման ծրագիր, որը ստեղծել է հողերի մշակման նոր հնարավորություններ՝ կանխելով միգրացիոն հոսքերը և պայմաններ ստեղծելով տեղական մշակության զարգացման համար՝ ոռոգման համակարգի վերականգնման միջոցով:
Մեր Թիմը

Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամ- ընտանիքի անդամները շատ տարբեր են միմյանցից իրենց կրթությամբ, նախասիրություններով, փորձով ու տարիքով: Չնայած այս ամենին՝ նրանց միավորում է Հիմնադրամ ոտք դնող յուրաքանչյուր կնոջ կայացած, ուժեղ ու ոգեշնչված տեսնելը:
Անահիտ...