Մեր Թիմը
Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամ- ընտանիքի անդամները շատ տարբեր են միմյանցից իրենց կրթությամբ, նախասիրություններով, փորձով ու տարիքով: Չնայած այս ամենին՝ նրանց միավորում է Հիմնադրամ ոտք դնող յուրաքանչյուր կնոջ կայացած, ուժեղ ու ոգեշնչված տեսնելը:
Անահիտ Բադալյան
Հիմնադիր-Տնօրեն
Ծնունդով Բերդից է, ուսանել է ԵՊՀ-ի լրագրության բաժնում: Վերադառնալով ծննդավայր՝ մի քանի կանանց հետ հիմնադրել է Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը՝ նպատակ ունենալով դրական փոփոխություններ մտցնել իր համայնքի կանանց կյանքում:
Սեդա Հովակիմյան
Բերդի արջուկներ նախագծի Հիմնադիր
Սեդան ևս Հիմնադիրներից է, ղեկավարում է Բերդի արջուկներ նախագիծը: Քույր Հաննայի հիմնած խմբակի անդամներից է, ով իր հմտությունները կիսում է Բերդի արջուկներ նախագծի նորանդամ կանանց հետ:
Ասպրամ Պապյան
Որակի Կառավարում
Ասպրամը որակի պատասխանատուն է, հետևում է հիմնականում հելյունագործների աշխատանքին: Պատասխանատու է արտադրանքի բեռնափոխադրման համար:
Աշխեն Բադալյան
Հաշվապահ
Աշխենը պատասխանատու է հիմնադրամի ֆինանսական գործառնությունների մասով: Նա երբեմն սիրում է միանալ հելյունագործներին, քանի որ իր նախասիրությունների շարքում հելյունագործությունը մեծ տեղ է գրավում:
Նելլի
Գոքորյան
Նելլին ղեկավարում է հելյունագործների խումբը և նորեկների հետ անցկացնում հելյունագործության դասընթացներ: Այս բնագավառում նա արժանացել է վարպետի կոչման:
Ժաննա
Եղիկյան
Ժաննան պատասխանատու է ապրանքի պահեստավորման և պատվերների համակարգման համար:
Քերոլայն
Լուկաս
Քերոլայնը աշխատել է Հիմնադրամում որպես Խաղաղության Կորպուսի կամավոր 2011-2013 թթ: Վերադառնալով Չիկագո՝ նա ընտրվել է հիմնադրամի Խորհրդում և այժմ նպաստում է Բերդի արջուկներ նախագծի առաջխաղացմանը ԱՄՆ-ում:
Քրիսթեն
Նոել
Քրիսթենը նույնպես աշխատել է Բերդում որպես Խաղաղության Կորպուսի կամավոր 2014-2015թթ՝ Համայնքի և Երիտասարդության զարգացման գծով: Հիմնադրամում աշխատելու ժամանակահատվածում նա դրական տեղաշարժեր է արել հատկապես մարքեթինգի բնագավառում: