Հյուսվածք

Շյուղագործների խումբը ներկայացնում է այն կանանց, ովքեր առանձին-առանձին գործում են Բերդի արջուկների մասերը, որոնք այնուհետև կարվում-ամրացվում են կարողների խմբի կողմից:

Այս կանայք մայրեր են, ովքեր մայրական խնամքով են արարում ամեն մի արջուկը՝ կիսելով նրանց հետ իրենց հոգսերն ու երազանքները… Շատերի ամուսինները մեկնել են արտագնա աշխատանքի՝ ընտանիքի ամբողջ հոգսը թողնելով այս կանանց ուսերին, ովքեր ապրում են սահմանի եզրին՝ ամեն օր վտանգելով իրենց կյանքն ու երազելով ամենաառաջինը խաղաղության մասին:

Նրանք տաղանդավոր են, աշխատասեր ու ստեղծարար. ամեն մի մաս հպարտությամբ են արարում՝ ներդնելով իրենց հմտությունը, էներգիան և ոգևորությունը:

Այսպիսին են Բերդի արջուկներն ստեղծող կանայք: Մանրամասները՝ տեսանյութում

IMG_7472swvthank you card