Նախագծեր

Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի և Հայ Օգնության Ֆոնդի կողմից իրականացվող ՛՛Տավուշ համայնքի վարելահողերի վերականգնման՛՛ ծրագիրը(հունիս 2014-օգոստոս 2015) հաջողության ավարտված կարելի է համարել՝ նկատի ունենալով այն արդյունքները, որոնք ձեռք են բերվել ծրագրի իրականացման արդյունքում(ծրագիրը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի ԳԷՀ ծրագրի շրջանակներում):

Հիմնականում կանանց շահառու խմբերի մասնակցությամբ անցկացվել են հողերի արդյունավետ ոռոգման, օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային բիզնեսի, տեղական կարողությունների զարգացման թրեյնինգներ, ինչպես նաև վերականգնվել է ոռոգման երրորդ կարգի բաժանարար համակարգը՝ շուրջ 4.8 կմ-ով, համայնքին տրամադրվել է գյուղտեխնիկա:

Ծրագրի մասին պատմող ֆիլմը՝ այստեղ: