Bears & Berries Հյուրատուն

Մեր Մասին

Bears & Berries հյուրատունը Բերդի կանանց Ռեսուրսային Կենտրոնի Հիմնադրամի սոցիալական ձեռներեցության նախագծերից մեկն է, որն ուղղված է Բերդ համայնքում զբոսաշրջության զարգացմանը՝ կանանց ակտիվ ներգրավվածության միջոցով։

Հյուրատունը գտնվում է էկոկենտրոնի երրորդ հարկում՝ Բերդ քաղաքից անմիջապես դուրս, և այնտեղից բացվում է Բերդի և, մասնավորապես, Բերդի ամրոցի ապշեցուցիչ տեսարան։

Հյուրատունն ունի չորս երկտեղանոց սենյակ՝ «Բերդ», «Այգեձոր», «Չինարի» և «Չինչին» անուններով։ Այն ներառում է անձնական լոգարաններ, փոքր հանդիպումների սրահ, բաց պատշգամբ, կայանատեղի, բացօթյա այգի և ճաշասենյակ։

Պատկերասրահ

Shopping Cart
hyArmenian